Քաղաքագետի համոզմամբ՝ սահմանին դիվերսիոն փորձերն ավելացնում են վստահության մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը
ПолитикаՔաղաքագետ Սերգեյ Մինասյանի համոզմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով ադրբեջանցիների կողմից իրականացվող դիվերսիոն ներթափանցման փորձերն էլ ավելի անհրաժեշտ են դարձնում շփման գծում վստահության մեխանիզմների ստեղծումը:
«Տեղի ունեցող իրադարձությունները անհրաժեշտ են դարձնում Մինսկի խմբի համանախագահների ավելի ակտիվ ներգրավումը, ինչպես նաեւ, ինչու ոչ, հատուկ գրասենյակի ավելացումը, քանի որ գերիների հետ կապված նոր խնդիրներ են առաջանում: Ցավոք, մենք գիտենք, որ Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է հետաձգել Մինսկի խմբի աշխատանքները»,- ասաց քաղաքագետը՝ նշելով, որ չգիտի, թե փետրվարի 1-ին շփման գծում տեղի ունեցածին ինչպես կփորձի արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Նրա խոսքով՝ միջազգային պրակտիկայում եղել են դեպքեր, երբ դիվերսանտներին ամիսներ շարունակ չեն էլ վերադարձրել:
«Օրինակ՝ Իսրայելում շատ հաճախ ահաբեկիչների կամ դիվերսանտների մարմինները ոչ էլ վերադարձնում են»,- նշեց նա:
Փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բա նակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: