Ռոուհանին միջուկային գործարքը շահավետ Է համարում դրա բոլոր մասնակիցների համար
Международные новостиԻրանի նախագահ Հասան Ռոուհանին այն կարծիքին Է, որ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը շահավետ Է գործարքի բոլոր մասնակիցների համար՝ հակառակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքի, որը քննադատում Է այդ պայմանագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:
«ԱՄՆ-ի նոր նախագահը կարդում Է միջուկային համաձայնագրի տեքստը, բայց չի կարողանում այն ընդունել,-գործակալությունը մեջբերել Է Ռոուհանիի խոսքը:-Նա ասում Է, որ դա վատթարագույն համաձայնագիրն Է պատմության մեջ»:
«Այդ համաձայնագիրն անպայման շահող Է,-վստահ Է Ռոուհանին:-Այն ձեռնտու Է բոլորին: Միջուկային թեմայի շուրջ բանակցությունները կարող են որպես օրինակ օգտագործվել այլ բանակցությունների համար, որպեսզի ապահովվի տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»:
Միեւնույն ժամանակ, ինչպես նշում Է Bloomberg գործակալությունը, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Թեհրանը կհրաժարվի նոր բանակցություններ վարել, եթե Թրամփի վարչակազմը ցանկանա փոխել գործարքի պայմանները: Զարիֆն այն կարծիքին Է, որ համաձայնագրի կնքմանը մասնակցած եվրոպական երկրները նույնպես չեն համաձայն նոր բանակցություններ անցկացնելուն:
2015 թվականի ամռանը Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցյակը»՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, համաձայնեցրել են այսպես կոչված Գործողությունների համատեղ համապարփակ պլանը: Այն նախատեսում Է Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ նրա դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների չեղարկում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: