Tesla-ն եւ SpaceX-ը միացել են Թրամփի միգրացիոն հրամանագրի դեմ հանդես եկող ընկերություններին
Международные новости Tesla եւ SpaceX ամերիկյան ընկերությունները, որոնց ղեկավարը ձեռնարկատեր Իլոն Մասքն Է, միացել են փորձագիտական իրավաբանական այն հիմնավորմանը, որը ներկայացվել Է Սան Ֆրանցիսկոյի (Կալիֆոռնիայի նահանգ) վճռաբեկ դատարան, որտեղ քննվում Է ներգաղթի սահմանափակման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համանագրերի հետ կապված գործը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Ավելի վաղ ամերիկյան գրեթե հարյուր կորպորացիաներ, ներառյալ Apple-ը, Facebook-ը, Google-ը, Microsoft-ը, Netflix-ը, Twitter-ը, Uber-ը, դատարանին փորձագիտական եզրակացություն են փոխանցել հաջակցություն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի դեմ տրված հայցի: Ընդհանուր առմամբ 97 ընկերություններ համատեղ եզրակացություն են ներկայացրել վճռաբեկ դատարան, որում Թրամփի միգրացիոն հրամանագիրը որակել են «խտրական»:
«Հրամանագիրը խտրականություն Է դնում ազգային եւ կրոնական սկզբունով: Այն մեր սահմանները փակում Է աշխարհի ամենախոցելի մարդկանց համար, օրինակ, նրանց, ովքեր փախչում են պատերազմի ավերածություններից»,- ասված Է եզրակացության մեջ: Դրանում նաեւ ընդգծվում Է, որ միգրանտները եւ նրանց երեխաները մասնակցել են ավելի քան 200 ընկերությունների հիմնադրմանը, որոնք, նրանց տվյալների համաձայն, Fortune 500 list-ի վարկանիշում ընդգրկված են որպես ամենաշահութաբերներ:
«Դատարանը միգրանտների վերաբերյալ Թրամփի հրամանագիրը պետք Է ճանաչի անօրինական»,- նշվում Է փորձագիտական եզրակացության մեջ,
Հունվարի 27-ին Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որը նախատեսում Է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել Է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: