Էրդողանի ձերբակալված նախկին օգնականը ազատ է արձակվել
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին օգնական, գնդապետ Ալբայ Բեքիր Ֆուրքան Օզդաբանը, որը հունվարի 15-ին ձերբակալվել էր գյուլենականության մեղադրանքով, ազատ է արձակվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:
Ալբայի հետ ազատ են արձակվել նաև Կիպրոսում գյուլենականության մեղադրանքով ձերբակալված ևս 8 գնդապետներ, ովքեր հունվարի 16-ին տեղափոխվել և հանձնվել էին Թուրքական արդարադատությանը:
Ալբայը Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի օգնականն էր, իսկ Էրդողանի նախագահ ընտրվելուց հետո առաջին շրջանում նաև նրա օգնականը:
Ալբայը նախագահի օգնականի պաշտոնից ազատ արձակվելուց հետո նշանակվել էր Հյուսիսային Կիպրոսում տեղակայված թուրքական խաղաղապահ ուժերում, որպես գնդի հրամանատար: