ՀԱԿ-ի փաստաթուղթը ստորագրել են 16 պատգամավոր
ПолитикаԱյսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցի աժամանակ ասաց, որ խորհրդարանական ընտրությունները տեղափոխելու մասին ՀԱԿ-ի նախաձեռնած փաստաթուղթը ստորագրել են եւս երկու պատգամավոր՝ Խաչատուր Քոքոբելյանն ու Էդմոն Մարուքյանը:
«Այս պահին փաստաթուղթը ստորագրել են 16 պատգամավոր։ Եվս մի քանի պատգամավոր խոստացել է ստորագրել փաստաթուղթը։ Ընտրությունների տեղափոխման հարցը իրավական դաշտում պետք է դիտարկել։ Ապրիլյան պատերազմի հետ կապված, իհարկե, կա էմոցիոնալ ֆոն, բայց ես եւս մեկ անգամ եմ վստահեցնում՝ մեր դիմումը՝ ուղղված Սահմանադրական դատարանին, իրավական հիմք ունի», – նշեց նա։
Տեղեկացնենք, որ ՀԱԿ խմբակցությունը կշարունակի ստորագրահավաքը մինչեւ քառօրյա նիստերի վերջին օրը։