Ереван, 30.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Արտակ Զաքարյանը բարձր է գնահատել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Շվեդիայի հավասարակշռված մոտեցումը

Политика

ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստին:

Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

«Հարգելի գործընկերներ, 

Նախ և առաջ կցանկանայի ողջունել Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորությամբ, ՀՀ այցելության և ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվելու կապակցությամբ: 

Ես լիահույս եմ, որ այսօր ՀՀ Ազգային ժողովում երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստի անցկացումը իր դերն ու նշանակությունը կունենա երկու երկրների հարաբերություններում առկա պոտենցիալի ճիշտ զարգացման և ուղորդման գործում: 

Հայաստանի և Շվեդիայի միջև դիվանագիտական հարաբերություններն ունեն 25 տարվա պատմություն, սակայն հայ-շվեդական առնչությունները գալիս են դարերի խորքից: Դեռևս 1970-ական թվականներից Շվեդիայում հաստատվել և տարիների ընթացքում երկրի հասարակական կյանքին ինտեգրվել է հայկական համայնքը: Շնորհակալ ենք Շվեդիայի իշխանություններին և շվեդ ժողովրդին հայ համայնքի հանդեպ բարեհաճ վերաբերմունքի համար: Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունների անցյալն ու ներկան և լիահույս ենք ապագայում առավել ակտիվ հարաբերությունների կենսագործմանը: 

Հարգելի գործընկերներ, 

Մենք առանձնահատուկ կարևորում ենք Շվեդիայի խորհրդարանի հետ համագործակցության ակտիվացումը: Երկու երկրների խորհրդարաններում ձևավորվել են միջխորհրդարանական բարեկամության խմբեր և կարծում ենք այդ խմբերը իրենց ուրույն դերն ու նշանակությունն ունեն երկուստեք առավել ակտիվ հարաբերությունների զարգացման գործում։ 

Պետք է փաստել, որ հայ-շվեդական  հարաբերություններին վերջին տարիներին բնորոշ է դինամիկ առաջընթացը. շփումներն ակտիվ են միջկառավարական, միջգերատեսչական և միջհամայնքային մակարդակում։ Այս առումով մենք ուրախ կլինեինք, եթե խորհրդարանական համագործակցությունը լիներ նույնչափ աշխույժ։ Հուսով ենք, որ ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր կլինի ավելի հավակնոտ ծրագրեր և համատեղ գործունեություն ծավալել նաև խորհրդարանական մակարդակում:

Անդրադառնալով հայ-շվեդական համագործակցության քաղաքական օրակարգին՝ պետք է նշել, որ այն ևս ակտիվացման փուլում է: Այսօր վստահաբար կարելի է ասել, որ Շվեդիան Եվրոպայում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերներից մեկն է և մենք ուրախ ենք փաստել, որ հարաբերությունները խորացնելու ցանկությունը երկուստեք է, ինչի մասին վկայում են հաճախակի դարձած բարձր մակարդակի փոխայցերը, Շվեդիայի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև ակտիվ երկխոսությունը, դեսպանությունների փոխադարձ հիմնումը, բազմաբնույթ կապերի ակտիվացումը, ինչպես նաև միջազգային կառույցների շրջ անակներում համագործակցության սերտացումը։ 

Այս օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստան-ԵՄ համագործակցությունը և Շվեդիան, որպես Արևելյան գործընկերության համահեղինակ, մեծ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում: Մենք մեծապես գնահատում ենք շվեդական կողմի ցուցաբերած աջակցությունն այդ համագործակցության հաջողության գործում և հուսով ենք, որ այսուհետ նույնպես կարող ենք ապավինել Ձեր երկրի աջակցությանը, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացմանն ուղղված գործընթացում: Մենք գիտենք, որ Շվեդիան բարձր է գնահատում Հայաստանի և ԵՄ միջև հ արաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը և բազմիցս արտահայտել է իր պատրաստակամությունը ԵՄ շրջանակներում աջակցել այդ գործընթացին և դրականորեն է վերաբերվում Հայաստանի ցանկությանը սերտորեն համագործակցել ԵՄ-ի հետ բոլոր հնարավոր ուղղություններով։ Եվրոպական Միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը, ում հետ համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Հաստատակամ ենք խորացնելու ԵՄ հետ համապարփակ համագործակցությու նը՝ այն կառուցելով վերջին տարիների ձեռքբերումների հիման վրա: Մենք մեծապես կարևորում ենք ԵՄ հետ իրավական նոր շրջանակային փաստաթղթի ստորագրման շուրջ բանակցությունների մեկնարկը և արդեն մեկ տարուց ավել շարունակվող ու փոխադարձ վստահության մթնոլորտում տեղի ունեցող բանակցությունների ընթացքը: Վստահ եմ, որ վերջնական արդյունքը գոհացնող է լինելու թե´ Հայաստանի և թե´ ԵՄ համար։ 

Մենք առաջնային նշանակություն ենք տալիս նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացմանը: Ցավոք, մեր առևտրաշրջանառության ցուցանիշներն այնքան փոքր են, որ դժվար է անգամ դրանք բավարար համարել։ Միաժամանակ վստահ եմ, որ ներուժ կա ու հետևողականության դեպքում պատկերն ավելի գոհացնող կլինի։ Այս առումով մեծապես կարևոր էր անցյալ տարի Շվեդիայի ԱԳ նախարարի այցի ընթացքում մեր երկրների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրի ստորագրումը։ Փոխշահավետ համագործակցության համար նպաստավոր իրավապայմանագրային բազայի ստեղծումը մեր շահագրգռությունների մեջ է: 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, պետք է նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Շվեդիայի կողմից հավասարակշռված մոտեցումը ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: Մենք կարևորում ենք նաև ԵԽԽՎ-ում շվեդական խորհրդարանական պատվիրակության կեցվածքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քննարկումների ժամանակ, ինչը տեղի չի տալիս խաղաղ կարգավորման գործընթացի խոչընդոտմանն ուղղված ադրբեջանական տարբեր սադրանքներին՝ հավատարիմ մնալով իր ե րկրի պաշտոնական դիրքորոշմանը: 

Հարգելի գործընկերներ, 

Առանձնահատուկ կերպով կցանկանայի անդրադառնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ որպես նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում կարևոր հիմնահարցի, ինչպես նաև պատմական արդարադատության անհրաժեշտության գործոնի: Մենք բազմիցս ենք նշել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը միայն հայ ժողովրդի պատմական արդարության վերկանգնման խնդիրն ու ցանկությունը չէ: Սա աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդների արդարադատության պահանջն է մարդու ամենահիմնարար իրավունքի, այն է կյանքի իրավունքի խախտման դաժան նախադեպի ստեղծման&nbs p; համար, ինչի անպատժելիությունը հետագայում հիմք դարձավ նոր ցեղասպանությունների իրագործման համար՝ Հոլոքոստ, Ռուանդա, Դարֆուր, այժմ Սիրիա: 

Մենք երախտապարտ ենք բոլոր այն անհատներին և երկրներին, ովքեր տարիների ընթացքում սատարել են մեզ մեր պայքարի ընթացքում։ Ուրախ եմ, որ դրանց թվում է նաև Շվեդիան, որի խորհրդարանը՝ Ռիկսդագը, 2010թ. մարտին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև ընդունեց։ Տեղյակ եմ այդ գործում Ձեր ներկայացրած կուսակցությունների մեծամասնության աներկբա կեցվածքին ու դերակատարմանը: Կարծում եմ՝ սա օրինաչափ ու բնական էր Շվեդիայի կողմից համամարդկային արժեքների պաշտպանության գործում որդեգրած կեցվածքի պարագայում: Լիահույս ենք, որ Շվեդիայի ներկայիս կառավարությունը կ որդեգրի 2010թ. բանաձևի իրագործման քաղաքականություն, ինչպես և խոստացել էր։ 

Հարգելի գործընկերներ, 

Մեկ անգամ ևս ցանկանում եմ ողջունել Ձեզ այսօր ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվելու համար: Ես լիահույս եմ, որ համատեղ այս նիստի անցկացումը ուղենիշ կհանդիսանա առավել ակտիվ հարաբերությունների զարգացման գործում»:

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»