Դե Միստուրան հետաձգել է Սիրիայի շուրջը բանակցությունների հրավերների առաքումը
Международные новостиՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Ժնեւում միջսիրիական բանակցությունների հրավերների առաքումը փետրվարի 8-ից հետաձգել Է ավելի ուշ ժամկետի, բանակցություններ, որոնք պլանավորված են փետրվարի 20-ին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ին հայտնել Է նրա ժնեւյան գրասենյակը:
«Հրավերները կուղարկվեն մոտ օրերս, այլ ոչ թե փետրվարի 8-ին (ինչպես ավելի վաղ հայտարարվել Էր)»,- նշված Է հաղորդագրության մեջ:
Հատուկ դեսպանորդի գրասենյակում պարզաբանում են, որ հետաձգման պատճառը «սիրիական կողմերի հետ այժմ ընթացող կոնսուլտացիաներն են, որոնք վերաբերում են պատվիրակություններ կազմելուն»:
Դրա հետ մեկտեղ, ինչպես ընդգծված Է հաղորդագրության մեջ, «անկախ հրավերների ուղարկման ժամկետից, հատուկ դեսպանորդը պահպանում Է փետրվարի 20-ին միջսիրիական բանակցություններ հրավիրելու իր մտադրությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: