Լուիզիանայի նահանգապետը արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել նահանգում
Международные новостиԼուիզիանայի նահանգապետ Ջոն Էդվարդսը արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել նահանգում՝ նրա հարավային շրջաններում մոլեգնած տոռնադոների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է նրա վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ: «Մենք ջանադրաբար աշխատում ենք, որպեսզի նահանգի՝ տռնադոներից տուժած յուրաքանչյուր բնակիչ հնարավորինս արագ անհրաժեշտ ռեսուրսներ ստանա»,- նշվում Է դրանում:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ նահանգի հարավում գտնվող Նոր Օռլեանում տասնյակ մարդիկ են տուժել տոռնադոյի պատճառով, վնասվել են բազմաթիվ շինություններ: Առանց Էլեկտրամատակարարման Է մնացել շուրջ 10 հազար տուն: Մի շարք շրջաններում գազի արտահոսք Է գրանցվել: Իշխանությունները շարունակում են գնահատել պատճառված վնասը եւ ճշտել ավերածությունների մասշտաբները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: