Ереван, 17.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հանցագործությունների վերաբերյալ ոստիկանությունում դիմում տալու կարգը կլինի ավելի պարզեցված

Հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը քաղաքացիների համար կլինի ավելի պարզեցված: ՀՀ ոստիկանությունը հանրային քննարկման է դրել «Հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կա րգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է իրավաբանական ուժ տալ և որոշակի փոփոխություններ իրականացնել տվյալ ոլորտին: «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության  իրավական փորձաքննությունների բաժնի պետի տեղակալ Սևիլյա Աբրահամյանի հետ՝ պարզելու նախագծով ինչ փոփոխություններ է նախատեսվում իրականացնել:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոստիկանությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդունել, գրանցել և հաշվառել հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումները, դրանց տալ համապատասխան ընթացք: Մինչ օրս այդպիսի կարգ սահմանող ՀՀ կառավարության որոշում չի ընդունվել, սակայն գործնականում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունվում, գրանցվում, քննարկվում և հաշվառվում են ՀՀ ներքին գործերի նախարարի և գլխավոր դատախազի 1999 թվականի սեպտեմբերի 1-ի  համատեղ հրամանով, որը, սակայն, ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցում չի ստացել, ուստի իրավաբանական ուժ չունի: «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան  էլ նախապատրաստել ենք  որոշման նախագիծը, որը բավականին համապարփակ  կարգավորումներ է նախատեսում տվյալ ոլորտի համար», -նշեց Աբրահամյանը:

Նրա խոսքով` նախագծով դիմումները և հաղորդումները վերը նշված դեպքերի վերաբերյալ ընդունելու են ոչ միայն ոստիկանության տարածքային մարմինների հերթապահ մասերը, այլև ոստիկանության կենտրոնական  ապարատում  գտնվող մի շարք ստորաբաժանումներ:

«Դրանք են լինելու ճանապարհային ոստիկանությունը, ներքին անվտանգության  վարչությունը և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի  գլխավոր վարչությունը: Այսինքն` այս ստորաբաժանումները նույնպես, բացի տարածքային ոստիկանության ստորաբաժանումներից,  կատարելու են հաղորդումների և դիմումների շուրջօրյա ընդունում և գրանցում»,- ընդգծեց ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության  իրավական փորձաքննությունների բաժնի պետի տեղակալը:
Նախագծով նախատեսվում է  նաև էլեկտրոնային  եղանակով դիմումների  ստացում:

«Դիմումները ընդունվելու են dimum@police.am կամ press@police.am էլեկտրոնային հասցեներով»,- նշեց Աբրահամյանը:

ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության իրավական փորձաքննությունների բաժնի պետի տեղակալը նշեց, որ ներկայումս երկու գրանցամատյանները բավականին բարդացնում են ոստիկանության ամենօրյա աշխատանքը, մեծացնում չարաշահումների ռիսկը, ուստի նախագծով նախատեսվում է մեկ գրանցամատյան համապատասխան ենթաբաժիններով:

Ըստ նախագծի` ոստիկանության բոլոր ստորաբաժանումներում պետք է տեսանելի վայրերում տեղադրված լինեն ցուցապաստառներ:

«Ցուցապաստառներում առկա կլինեն  դիմումների, հաղորդումներ ընդունելու մասին արձանագրությունների ձևի,  դիմումները և հաղորդումները ոստիկանության ծառայողի կողմից ապօրինաբար չընդունելու իրավական հետևանքների, դրանք գրանցելու և ստուգելու կարգի և ժամկետների, սույն կարգի պահանջների նկատմամբ ներգերատեսչական հսկողություն իրականացնող վերադաս ստորաբաժանման, հսկող դատախազի և վերջինիս աշխատանքային, ինչպես նաև ոստիկանության «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարների վերաբերյալ տեղեկություններ»,- ասաց Աբրահամյանը:

Նա նաև հավելեց, որ նախագծով առաջարկվում է  Երևանի և ոստիկանության այլ տարածքային ստորաբաժանումների մուտքային և ելքային բոլոր զանգերը ձայնագրել:
«Այս կետը գործելու է այն օրվանից, երբ ստորաբաժանումները համալրվեն համապատասխան տեխնիկական միջոցներով»,- եզրափակեց Աբրահամյանը:

 

При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян