Մեծական խորհուրդ՝ ուրիշ ոչինչ
ПолитикаԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադառնալով տարածվող այն լուրերին, թե ՀՀԿ կանանց միջեւ վեճեր են՝ ցուցակում ընդգրկվելու համար, ասաց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։
«Պարզապես ստահոդ տեղեկատվություն է»: Արձագանքելով դիտարկմանը, թե մամուլում շրջանառվում են իր եւ Արփինե Հովհաննիսյանի «հակամարտության» մասին տեղեկություններ, Նաղդալյանը նշեց. «Մենք միասին եղել ենք ԵԽԽՎ խմբում, իմ կողմից, բացի հոգատարությունից, բացի մեծավարի խորհուրդներից եւ սրտացավությունից, որեւէ բան չի եղել։ Վստահ եմ՝ ինքն էլ է այդպես մտածում»:
Խոսելով նախկին ՀՀԿ-ական, Հովիկ Աբրահամյանի ազգական Կարինե Պողոսյանի կողմից կուսակցությունը լքելու մասին՝ Նաղդալյանը նշեց. «Նրա հետ խոսել չեմ կարողացել, որովհետեւ հեռախոսն անջատված է եղել: Գիտեմ, որ նաեւ փոքր-ինչ վատառողջ է եղել»: