ԱՄՆ-ի Սենատը Ջեֆ Սեշնսին հաստատեց գլխավոր դատախազի պաշտոնում
Международные новостиԱՄՆ-ի Սենատի անդամների մեծամասնությունը պաշտպանել Է սենատոր Ջեֆ Սեշնսին երկրի գլխավոր դատախազի պաշտոնում հաստատելու առաջարկը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, նրա թեկնածության օգտին քվեարկել Է Կոնգրեսի վերին պալատի 52 անդամ, դեմ են արտահայտվել 47-ը:
Թրամփը ԱՄՆ-ի արդարադատության նախարարի պաշտոնում Սեշնսի թեկնածությունն առաջադրել Էր տակավին անցյալ տարվա նոյեմբերին՝ նախագահական ընտրություններից անմիջապես հետո:
Սեշնսը, որը մինչ այժմ հանրապետական սենատոր Էր Ալաբամայի նահանգից, հայտնի Է ներգաղթի նկատմամբ հսկողության հարցում իր կոշտ դիրքորոշմամբ:
Ավելի վաղ Սպիտակ տան կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, պետության ղեկավարը «պաշտոնապես հայտարարել Է այն 24 մարդկանց անունները, որոնք իր հետ աշխատելու են իր կաբինետում»: Նրանց թվում ներառվել են Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայքլ Փոմփեոն, որին արդեն հաստատել Է Սենատը, եւ Դենիել Քոութսը, որը նախագահի կողմից առաջադրվել Է ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում, բայց դեռեւս հաստատման ընթացակարգ չի անցել: