Իրանը բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն Է անցկացրել. Fox News
Международные новости Իրանը բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն Է անցկացրել Թեհրանից արեւելք տեղակայված մեկնարկային հարթակից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ին հայտնել Է Fox News հեռուստաընկերությունը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչներին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ նույն այդ հարթակից հունվարի վերջին արձակվել Էր միջին հեռահարության հրթիռ, որն անցել Էր մոտավորապես 600 կիլոմետր:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է Պեդեպարտամենտի ներկայացուցիչը, Վաշինգտոնն ուսումնասիրում Է Թեհրանի կողմից «երկիր-օդ» դասի հրթիռի արձակման վերաբերյալ հաղորդագրությունները:
«Մենք գիտենք ԶԼՄ-ների այն հաղորդագրությունների մասին, որոնցում ասված Է, որ Իրանը «երկիր-օդ» դասի հրթիռ Է արձակել: Մենք դրանք ուսումնասիրում ենք, այս պահին ավելին ասել չենք կարող»,- նշել Է նա:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015 թվականի հուլիսի 20-ի թիվ 2231 բանաձեւը կոչ Է անում Իրանին չանցկացնել նման փորձարկումներ: Թեհրանը նմանօրինակ արձակում Էր իրականացրել նաեւ անցյալ տարվա հուլիսին:
Փետրվարի 3-ին Վաշինգտոնն ընդլայնել Է Թեհրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Սեւ ցուցակում ներառվել են 13 ֆիզիկական անձ եւ 12 ընկերություն: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում պարզաբանել են, որ սահմանափակումների ընդլայնումը կապված Է բալիստիկ հրթիռներ ստեղծելու իրանական ծրագրի, ինչպես նաեւ այն աջակցության հետ, որը Թեհրանը ցուցաբերում Է շիաների «Հզբոլլա» լիբանանյան շարժմանը, որին ԱՄՆ-ում ահաբեկչական են համարում: