Իսրայելի օդուժը հրթիռակոծել Է Սիրիայի Էլ Բաաս քաղաքը
Международные новости Իսրայելը «նոր ագրեսիվ ակցիա» Է ձեռնարկել Սիրիայի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սիրիայի զիվնած ուժերի հրամանատարության ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հրապարակել Է SANA լրատվական գործակալությունը:
«Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը Սիրիայի հարավ-արեւմուտքում գրոհել Է Էլ Բաաս քաղաքի բնակելի շենքերից մեկի վրա: Պատճառվել Է նյութական վնաս, զոհեր չկան»,- նշվում Է հայտարարության մեջ:
Դրանում ընդգծվում Է, որ ուղղաթիռը չի մտել Սիրիայի օդային տարածություն եւ հրթիռն արձակել Է Գոլանի բարձունքների բռնազավթված մասից:
Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել Է, որ հարված Է հասցվել Գոլանի բարձունքներում սիրիական կողմի դիրքին ի պատասխան հրեական պետության կողմից վերահսկվող տարածքի վրա տանկային արկի ընկնելու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: