Վարչապետը գերատեսչությունների ղեկավարներին խստագույնս զգուշացրեց «արջի ծառայություններ» չմատուցել
ПолитикаՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին՝ գերատեսչությունների ղեկավարներին և մարզպետարաններին խստագույնս հանձնարարեց ադմինիստրատիվ ռեսուրսը չօգտագործել նախընտրական քարոզչության գործընթացում: «Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների, մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործում են քարոզչության համար, մտնում նախ ընտրական փուլ: Բոլորին խստագույնս զգուշացնում եմ, որ նման ծառայություններն արջի ծառայություններ են լինելու՝ անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են իրենք պահում: Հատուկ ուշադրություն դարձրեք այդ խնդրին»,- «Արմենպրես»-ի