Ճապոնիայում վիրուսային հիվանդությունների շտապ հայտնաբերման սարք Է ստեղծվել
Международные новостиՃապոնիայում մշակվել Է եզակի կոմպակտ սարք՝ ընդամենը 500 գրամ քաշով, որը թույլ Է տալիս մոտավորապես 10 րոպեում որոշել մարդու մոտ տարբեր վիրուսների եւ մանրԷների հարուցած այս կամ այն վարակիչ հիվանդության առկայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սարքի վաճառքը ենթադրվում Է սկսել արդեն ընթացիկ տարում»,- ՏԱՍՍ-ին հայտնել Է Nihon Itagarasu ընկերության պաշտոնական ներկայացուցիչը, ընկերություն, որն այս կայանքը համատեղ մշակել Է Արդյունաբերական գիտությունների եւ տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (Սանսոկեն) մասնագետների հետ:
Այժմ վիրուսի առկայությունը հայտնաբերելու եւ դրա տիպը որոշելու համար պահանջվում Է հատուկ ծանր անշարժ սարքավորանք, որն առկա Է սոսկ մասնագիտացված հիմնարկություններում: Ճապոնիայում այդօրինակ բուն ընթացակարգը ներկայում տեւում Է շուրջ մեկ ժամ: «Նոր սարքը թույլ Է տալիս դա անել մոտավորապես 10 րոպեում թքի կամ արյան նմուշներով»,- պատմել Է ընկերության ներկայացուցիչը:
Սարքն աշխատում Է հատուկ մարտկոցով, այն կարող Է հեշտությամբ հասցվել հեռավոր շրջաններ, օգտագործվել սովորական համաբուժարաններում, սննդի արդյունաբերության ձեռնարկություններում, ֆերմաներում, օրինակ, թռչնագրիպի կասկածների ծագման դեպքում: