Ереван, 24.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Միջազգային հանրության ճնշումը կզսպի Ադրբեջանին. փաստաբանների պալատի նախագահի հայտարարությունը

Общество

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու վերաբերյալ: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

«2017թ. փետրվարի 7-ին Բելառուսի Հանրապետությունը Ալեքսանդր Լապշինին հանձնել է Ադրբեջանական  Հանրապետությանը։

Փաստերի ժամանակագրական  ուսումնասիրությունը վկայում է, որ այս գործընթացը ծագել և իրականացվել է միայն քաղաքական նպատակներով՝ շրջանցելով ներպետական և միջազգային իրավական կարգավորումները։

Այսպես՝

  1. 2016թ. դեկտեմբերի 15-ին Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում՝ ադրբեջանական իշխանությունների պահանջով։ Ինչպես պարզ է դարձել Լապշինի վերաբերյալ ինտերպոլով միջազգային հետախուզում չի հայտարարվել ։
  2. 2016թ. դեկտեմբերի 16-ին Բելառուսի իշխանություններն ընդունել են որոշում Ալեքսանդր Լապշինին կալանավորելու մասին։
  3. 2017թ. հունվարի 17-ին Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ա.Ստուկն ընդունել է որոշում՝ Ալեքսանդր Լապշինին ադրբեջանական կառավարությանը հանձնելու մասին։ Այս որոշումը Լապշինին հանձնվել է միայն 2017թ. հունվարի 21-ին։
  4. 2017թ. հունվարի 24-ին Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է գլխավոր դատախազի տեղակալի որոշումը Մինսկի քաղաքային դատարանին։
  5. 2017թ. հունվարի 26-ին Մինսկի քաղաքային դատարանը մերժել է Լապշինի բողոքը։ Այս որոշումը կարող էր բողոքարկվել 10 օրվա ընթացքում։
  6. 2017թ. փետրվարի 3-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրապարակավ հայտնել է իր դիրքորոշումը, մասնավորապես նշելով «նա դեռ այստե՞ղ է....պետք էր նրան ուղարկել, որտեղ պետք էր... ես ձեզ հանձնարարել եմ հանձնեք նրան օրենքի համաձայն..»։
  7.  2017թ. փետրվարի 6-ին Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է Մինսկի քաղաքային դատարանի որոշումը Գերագույն դատարանին։
  8. 2017թ. փետրվարի 7-ին, առավոտյան ժամը 10.00-ին Բելառուսի գերագույն դատարանը, դռնփակ նիստում, որոշել է մերժել Լապշինի բողոքը։
  9. 2017թ. փետրվարի 7-ին Ալեքսանդր Լապշինին հանձնել են ադրբեջանական իշխանություններին։

Բելառուսի Հանրապետությունը Ալեքսանդր Լապշինին հանձնել է խախտելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և  իրավահարաբերությունների մասին» կոնվենցիայի (կնքված` քաղաք Քիշնևում, 07.10. 2002 թվականին, այսուհետ՝ Կոնվենցիա) 66-րդ հոդվածի 2-րդ մասի և 89-րդ հոդվածի 1-ին մասի «e»  կետի պահանջները։

Նշված նորմերի համաձայն՝

Քրեական պատասխանատվության ներգրավելու համար հանձնումն իրականացվում է այն արարքների համար, որոնք հայցող և հայցվող պայմանավորվող Կողմերի ներպետական օրենսդրությամբ հանդիսանում է քրեորեն պատժելի և նախատեսվում է պատիժ առնվազն մեկ տարվա ազատազրկում.

 - հանձնում չի իրականացվում, եթե կան ծանրակշիռ հիմքեր ենթադրելու, որ հանձնման մասին հարցումը  պայմանավորված է տվյալ անձին հետապնդելու հետ՝ կապված նրա՝ ռասայական, սեռային, դավանանքի, էթնիկական պատկանելության կամ քաղաքական համոզմունքների հետ։

 

Կոնվենցիայի 66-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ.

Ադրբեջանական իշխանությունների կողմից Ալեքսանդր Լապշինին վերագրվում է երկու արարք՝

(1)   հանրային կոչեր է արել ուղղված Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանը, ինչով ըստ Ադրբեջանի խախտել է իր քրեական օրենսգրքի 281.2 հոդվածը։

(2)  ապօրինաբար այցելել է ԼՂՀ տարածք, ինչով ըստ Ադրբեջանի խախտել է իր քրեական օրենսգրքի 318.2 հոդվածը.

Ուշադրություն դարձնենք, որ Ալեքսանդր Լապշինին վերագրվող երկու արարքներից մեկը նույնիսկ Ադրբեջանի քրեական օրենսգրքով հանցագործություն չի համարվում, քանի որ  քրեական օրենսգրքի 281.2 հոդվածում խոսքը Ադրբեջանիպահպանվող պետական սահմանը հատելու արարքի մասին է։ Պահպանվող եզրույթը ուղակիորեն հաստատում է, որ տարածքը պետք է գտվի ադրբեջանական իշխանությունների վերահսկման ներքո։ Մինչդեռ, անվիճելի փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը չի գտնվում ադրբեջանական իշխանությունների վերահսկման կամ պահպանման ներքո, հետևաբար Ալեքսանդր Լապշինը որևէ կերպ չէր կարող խախտել վերոհիշյալ նորմի պահանջը։

Ալեքսանդր Լապշինին վերագրվող մյուս արարքը հանցագործություն չի համարվում Բելառուսի քրեական օրենսգրքով։ Այսպես, Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 հոդվածը հանցագործություն է համարում. «հանրային կոչերը՝ ուղղված իշխանությունը բռնի զավթելուն, իշխանությունը բռնի պահելուն կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխմանը կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանը։ Ելնելով Ալեքսանդր Լապշինի՝ ԼՂՀ անկախացման հրապարակային կոչերի բովանդակությունից, հստակ կարելի է պնդել, որ ադրբեջանական իշխանությունները հան ցագործություն են համարում Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված Լապշինի հրապարակային կոչերը։ Մինչդեռ, Բելառուսի քրեական օրենսգիրքը Բելառուսի տարածքային ամբողջականության խախտման դեմ ուղղված կոչերը չի համարում հանցագործություն։

 

Կոնվենցիայի 89-րդ հոդվածի 1-ին մասի «e»  կետի առնչությամբ.

Կոնվենցիոն նորմերը բացառում են խնդրվող անձի հանձնումը, եթե առկա են ծանրակշիռ հիմքեր՝ ենթադրելու, որ հանձնման վերաբերյալ հարցումը պայմանավորված է տվյալ անձին հետապնդելով՝ կապված նրա՝ ռասայական, սեռային, դավանանքի, էթնիկական պատկանելության կամ քաղաքական համոզմունքների հետ: Տվյալ դեպքում անվիճելի է այն փաստը, որ Ադրբեջանական Հանրապետության պետական մարմինները իրականացնում են անձի հետապնդում՝ կապված նրա քաղաքական համոզմունքների և մասնագիտական գործունեության հետ:

Ադրբեջանի իշխանությունների կողմից Լապշինի հետապնդումը հակասում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք. այս իրավունքը ներառում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու, տեղեկատվություն ու գաղափարներ որոնելու, ստանալու և լրատվության ցանկացած միջոցներով տարածելու ազատությունը` անկախ պետական սահմաններից (հոդված 19):

Վերոհիշյալ հիմքերը հաշվի առնելով Բելառուսի Հանրապետությունը չէր կարող Ալեքսանդր Լապշինին հանձնել Ադրբեջանին։

Իրականում, Ալեքսանդր Լապշինը այս գործընթացի զոհ է դարձել միայն այն պատճառով, որ հրապարակայնորեն արտահայտել է իր դիրքորոշումը և քննադատությունը։

Լապշինի հանձնումը Ադրբեջանի իշխանություններին նրա համար հղի է բացասական հետևանքներով: Մասնավորապես, խոսքը խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և այլ ոչ իրավաչափ արարքների մասին է (ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային  կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի տեսակների և պատիժների  մասին» կոնվենցիա):                            

Վերոգրյալը հաստատվել է նմանատիպ վերաբերմունքի բազմաթիվ դեպքերով, որոնք կիրառվել են հայկական ծագում ունեցող անձանց կամ այն անձանց նկատմամբ, ովքեր որևէ տեսակի  կապ են ունեցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Ավելին՝ Ադրբեջանը խրախուսում է նրանց, ովքեր ցուցաբերում են անմարդկային վերաբերմունք հայկական ծագում ունեցող անձանց կամ այն անձանց նկատմամբ, ովքեր  որևէ կապ ունեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:

Որպես վերոգրյալի հավաստում՝ հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին՝ գիշերը, Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը կացինով սպանել է քնած, ազգությամբ հայ սպային՝  Գուրգեն Մարգարյանին:  Երկու սպաներն էլ անցնում էին անգլերենի դասընթացներ Հունգարիայի մայրաքաղաքում: Հունգարիայի դատարանը  դատապարտել էր  Սաֆարովին ցմահ ազատազրկման՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի, սակայն 2012 թվականի օգոստոսի 31-ին  Սաֆարովը փոխանցվել էր Ադրբեջան՝ հետագա պատիժը այնտեղ կրելու համար:  Հենց նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ներում  է շնո րհել նրան, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը տվել է մայորի կոչում և բնակարան: 

Հարկ է նշել, որ Ադրբեջանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար 180 լրագրողի հայտարարել է անցանկալի անձ, արգելելով նրանց մուտքն Ադրբեջան։

Ալեքսանդր Լապշինի հետ կապված այս նոր գործընթացը ուղղակիորեն նպատակ է հետապնդում ահաբեկման ճանապարհով մեկուսացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությանը, ընդ որում վտանգ ստեղծելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և ԼՂՀ այցելած այլ անձանց համար։

Ելնելով վերոգրյալից՝ կոչ ենք անում իրավապաշտպաններին, քաղաքացիական հասարակության ակտիվին և լրագրողներին օժանդակել Ալեքսանդր Լապշինի խնդրով միջազգային հանրային կարծիքի ձևավորմանը՝ հատկապես հարցը հրապարակայնացնելով և իրավական գնահատականներ հնչեցնելով։ 

Հ.Գ. Վստահ ենք, որ միջազգային հանրության ճնշումը կզսպի Ադրբեջանին»։

Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с Турцией