Գուտերիշն սկսում Է մերձավորարեւելյան իր առաջին շրջագայությունը
Международные новости ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը առաջին ուղեւորությանն Է մեկնում Մերձավոր Արեւելքի երկրներ, որի ընթացքում նա կայցելի Եգիպտոս, Թուրքիա եւ Պարսից ծոցի արաբական երկրներ, ինչից հետո Բոննում կմասնակցի «Մեծ քսանյակի» հանդիպմանը եւ Մյունխենի անվտանգության ամենամյա խորհրդաժողովին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է համաշխարհային կազմակերպության ղեկավարի դիվանատունը:
«Գլխավոր քարտուղարը նախ կուղեւորվի Թուրքիա, իսկ այնուհետեւ կայցելի Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Օման, Քաթար եւ Եգիպտոս, ինչը կդառնա նրա առաջին այցը տարածաշրջան»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ինչպես նշել են դիվանատանը ուղեւորության ընթացքում նա «հույս ունի քննարկել տարածաշրջանային ու գլոբալ կարեւորության մի շարք հարցեր»:
Գուտերիշը Նյու Յորք կվերադառնա փետրվարի 21-ին: Այդ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բնավեճեր կանցկացնի Եվրոպայի հակամարտությունների թեմայի շուրջ, որոնց սպասվում Է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մասնակցությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: