Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Թրամփի միգրացիոն հրամանագրի իրագործման արգելքը
Международные новостиԱՄՆ-ի 9-րդ օկրուգի Վերաքննիչ դատարանը պաշտպանել Է երկիր առավելապես մուսուլմանական բնակչությամբ յոթ պետությունների քաղաքացիների մուտքը մերժելու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի իրագործման արգելքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
«Այդ հրամանագրի ընդունումը պահանջող ապացույցներ տրամադրելու փոխարեն կառավարությունն այնպիսի դիրք Է բռնել, որ մենք նույնիսկ չպետք Է քննենք նրա որոշումը: Մենք համաձայն չենք»,- ասված Է դատարանի որոշման մեջ:
Դրանում նաեւ նշվում Է, որ «մի կողմից՝ բնակչությունը լրջորեն շահագրգռված Է ազգային անվտանգության հարցում: Մյուս կողմից՝ բնակչությունը նաեւ շահագրգռված Է տեղաշարժման ազատությամբ, այն բանում, որ ընտանիքները չբաժանվեն, խտրականությունից ազատ լինելու հարցում»:
Հունվարի 27-ին Թրամփն ստորագրել Է հրամանագիր յոթ պետությունների՝ Իրանի, Իրաքի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների մուտքը երկիր արգելելու մասին, որոնցում իսլամը գերիշխող կրոնն Է: Բացի դրանից, նա 120 օրով դադարեցրել Է Սիրիայից փախստականների ընդունումը: Փետրվարի 3-ին ֆեդերալ դատավոր Ջեյմս Ռոբարտը Սիեթլից (Վաշինգտոնի նահանգ) ժամանակավորապես արգելափակել Է սույն հրամանագրի գործողությունը: Թրամփը, մեկնաբանելով դատավորի վճիռը, այն համարել Է ծիծաղելի եւ խոստացել, որ այն կչեղարկվի:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտնել Է, որ մտադիր Է վիճարկել վերաքննիչ դատարանի վճիռը, իսկ Թրամփն ինքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել Է. «Կտեսնվենք դատարանում: Ազգի անվտանգության խնդիր Է», հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: