Բան Կի Մունը մտադիր է դասավանդել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում
Международные новости ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մտադիր Է դասախոսական գործունեությամբ զբաղվել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է նրա օգնականը:
«Բան Կի Մունը առաջարկություն Է ստացել դառնալու Հարվարդի համալսարանի պրոֆեսոր: ՄԱԿ-ի նախկին ղեկավարը դրական Է վերաբերվում դրան»,-նշել Է Բան Կի Մունի ներկայացուցիչը: Ներկայում Բան Կի Մունը գտնվում Է Քենիայում, որտեղ այցելել Է իր դստերը, որն այնտեղ աշխատում Է ՄԱԿ-ի ներկայացուցչություններից մեկում:
Բան Կի Մունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը թողել Է 2016 թվականի դեկտեմբերի 31-ին: Դրանից հետո նա ժամանել Է Հարավային Կորեա, որտեղ պլանավորում Էր ներգրավվել երկրի նախագահի պաշտոնի նախընտրական մրցարշավում: Բայց հետո նա հայտարարեց, որ հրաժարվում Է քաղաքական հավակնություններից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: