ԻՊ-ն Ստամբուլում մանկահասակ երեխաների համար դպրոցներ է ունեցել
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Ստամբուլում հատուկ դպրոցներ է ունեցել, որտեղ իր գաղափարախոսությունն է սովորեցրել մանկահասակ երեխաների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Վաթան» պարբերականը:
Դպրոցի մասին տեղեկությունը ներառված է մեղադրականում, որը Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության և հանցախմբերի դեմ պայքարի բաժինը կազմել է ԻՊ 35 անդամի դեմ տարվող հետաքննության շրջանակում:
Իրավապահ մարմինները կասկածյալներից առգրավված սկավառակների վրա հայտնաբերել են երեխաներին տրվող դասերի գրառումներ: Դրանցում մասնավորապես նշված է եղել, որ անհրաժեշտ է մերժել Աթաթուրքի սկզբունքները, պետական դատարանները, զինվորական ծառայությունը, քաղաքական կուսակցությունները, իսկ որոշ պետական տոներ նշողներն անվանվել են անհավատ: Բացի այդ, հայտնաբերվել են լուսանկարներ, որտեղ ԻՊ անդամ մանկահասակ երեխաները պատկերված են «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներով: