Մակրոնը մնում է Ֆրանսիայի առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչը. Elabe
Международные новостиՖրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը պահպանում Է առաջատարի դիրքը երկրի առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչների վարկանիշում, իսկ Ֆրանսուա Ֆիյոնը նախկին վարչապետի շուրջ ծավալված սկանդալի ֆոնին երրորդ հորիզոնականից իջել Է 18-րդ տեղը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Elabe ընկերության հարցման տվյալները, որն անցկացվել Է Echos թերթի ու Radio Classique ռադիոկայանի համար:
Թերթը նշում Է, թե Մակրոնը, որը մտադիր Է նախագահական ընտրություններին մասնակցել որպես «Հառաջ» կենտրոնամետ շարժման առաջնորդ, դարձել Է քաղաքական գործիչներից միակը, որի գործունեությանը հավանություն Է տալիս հարցման մասնակիցների ավելի քան 40 տոկոսը: Հարցվածների ձայների 31 տոկոսով երկրորդ տեղում Է սոցիալիստներից հանրապետության նախագահի պաշտոնի թեկնածու Բենուա Ամոնը, երրորդ տեղն զբաղեցրել Է «Ձախ ճակատի» ներկայացուցիչ Ժան Լյուկ Մելանշոնը (35 տոկոս):
Միեւնույն ժամանակ Ֆիյոնի ժողովրդականությունը մեկ ամսվա ընթացքում ընկել Է 13 տոկոսային կետով՝ հասնելով 22 տոկոսի, եւ այժմ նա զիջում Է ոչ միայն «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենին (28 տոկոս), այլեւ նրա զարմուհուն՝ Մարիոն Մարեշալ-Լե Պենին, որին պաշտպանել Է ֆրանսիացիների 24 տոկոսը:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, 62-ամյա Ֆիյոնը փետրվարի 6-ին հանգամանալի բացատրություններ Է տվել տարբեր գործերի վերաբերյալ, որոնք վերջին երկու շաբաթում հանգեցրին նրա վարկանիշի լուրջ անկման: Դա վերաբերում Է նախեւառաջ այն վճարումների չափերի շուրջ ծավալված սկանդալին, որոնք Պենելոպա Ֆիյոնն ստացել Է որպես ամուսնու խորհրդարանական կցորդ աշխատելու ընթացքում:
«Այդ ամենն օրինական Էր»,-ընդգծել Է քաղաքական գործիչը: Միաժամանակ նա ընդունել Է, որ ֆրանսիացիները բարոյական նկատառումներով այլեւս չեն ցանկանում հաշտվել պատգամավորների գործունեությանը նրանց ազգականների մասնակցության պրակտիկայի հետ: «Ես սխալ եմ գործել եւ ներողություն եմ խնդրում