Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են չորս մարդու, որոնք ահաբեկչություն Էին պլանավորում Փարիզում
Международные новостиՖրանսիայի իշխանությունները չորս մարդու են ձերբակալել երկրի հարավի Էրո դեպարտամենտում անցկացված հակաահաբեկչական գործողության ընթացքում, տղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով M6 հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Ֆրանսիայի հակաահաբեկչական ծառայությունը փետրվարի 10-ի առավոտյան գործողություն Է իրականացրել Մոնպելիե քաղաքում, ձերբակալվածների թվում Է 16-ամյա մի աղջիկ:
Խումբը պլանավորում Էր ահաբեկչական գործողություն կատարել Փարիզում, զբոսաշրջիկների կուտակման վայրում՝ մահապարտի գոտու օգնությամբ: Ձերբակալվածների տանը պայթանյութ Է հայտնաբերվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: