Ասադը հնարավոր է համարում Սիրիայում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը
Международные новостиՍիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ հնարավոր է համարում երկրում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին սիրիացի առաջնորդն ասել է Yahoo News կայքին տված հարցազրույցում:
«Եթե սիրիացի ժողովուրդը մտածում է արտահերթ կամ ցանկացած նախագահական ընտրությունների մասին, դա ընդունելի կլինի»,-ասել է Ասադը:
Նախկինում Սիրիայի նախագահը հաստատել էր երկրի նոր Սահմանադրության մշակման անհրաժեշտությունն ու արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու մտադրության մասին: