Թուրքիայի քաղաքացիներն Ուկրաինա կկարողանան մուտք գործել ներքին անձնագրերով
Международные новостиԱյսօր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջև տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ավարտին են հասցվել Թուրքիայի քաղաքացիների`միայն ներքին անձնագրով Ուկրաինայի տարածք մուտք գործելու մասին համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Հանդիպումից հետո Չավուշօղլուն լրագրողներին հայտնել է, որ մինչև այս տարվա ամառ պայմանավորվածությունը կմտնի ուժի մեջ:
Նշենք, որ հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի հինգերորդ նիստի օրակարգը, որը նախատեսվում է անցկացնել գարնանը` երկու երկրների նախագահների մասնակցությամբ:
Ուկրաինայի նախագահն ու Թուրքիայի արտգործնախարարը նաև բարձր են գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ընթացքն ու ընդգծել երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների` հնարավորինս կարճ ժամկետում ավարտելու անհրաժեշտությունը: