ԱՄՆ-ն Հունաստանին է վերադարձրել գողացված հնագույն մարմարե սարկոֆագը
Международные новостиԱՄՆ-ն Հունաստանին է վերադարձրել կես միլիոն դոլար արժողությամբ հնագույն մարմարե սարկոֆագի կտորը, որը 1988 թվականին գողացվել է Սալոնիկում եւ հայտնաբերվել Նյու Յորքում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ANT1 հեռուստաալիքը:
Մարմարե կտորի վրա կանգնած տղամարդու ֆիգուր է, վերին հատվածում՝ կենդանիների պատկերներ:
Նյու Յորքում Հունաստանի գլխավոր հյուպատոս Կոնստանտինոս Կուտրասի խոսքով՝ սարկոֆագը վերադարձրել են գտնելուց 28 օր անց:
Գտածոն 500 հազար դոլար է գնահատվում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ չի նշվել, թե երբ է այն տեղափոխվելու Հունաստան: