Եյլի համալսարանի քոլեջներից մեկը կանվանափոխվի՝ ռասիզմի շուրջ բողոքներից խուսափելու համար
Международные новостиԱմերիկյան Եյլի համալսարանի ղեկավարությունը որոշում է կայացրել է անվանափոխել քոլեջներից մեկը, որը կրում էր 19-րդ դարի քաղաքական գործիչ, հարավային նահանգների ստրկատիրական քաղաքականության գաղափարախոս Ջոն Քալհունի անունը:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, այժմ քոլեջը կկրի ամերիկացի գիտնական և ԱՄՆ նավատորմի կոնտր-ծովակալ Գրեյս Հոփերի անունը:
2015-ին համալսարանում ուսանողական բողոքի ցույցեր էին տեղի ունեցել, որոնց մասնակիցները պահանջում էին անվանափոխել քոլեջը: Բողոքի ակցիայից հետո համալսարանի նախագահը հանձնաժողով էր հրավիրել, որը պետք է որոշեր, թե արդյոք պետք է անվանափոխել ուսումնական հաստատությունը: Նրա խոսքով` անվանափոխության մասին որոշումը եզակի դեպք է:
Ջոն Քալհունը, որը ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 1825-1832 թթ., պաշտպանում էր հարավային ագարակատերերի շահերը և որոշ նահանգներում ստրկատիրության պահպանման հնարավորությունը: