Թուրքմենստանի նախագահի ընտրություններում հաղթում է Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը՝ ձայների 97,69 տոկոսով
Международные новостиԴեմոկրատական կուսակցության թեկնածու, Թուրքմենստանի գործող ղեկավար Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը հաղթում Է երկրի նախագահի ընտրություններում՝ ձայների 97,69 տոկոսով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս նախնական տվյալները փետրվարի 13-ին հրապարակել Է հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ):
Հանձնաժողովի տվյալներով՝ Բերդիմուհամեդովի օգտին քվեարկվել Է 3,07 միլիոնից ավելի մարդ: ԿԸՀ-ի ղեկավար Գուլմուրատ Միրադովի խոսքով՝ ընդամենն ընտրողների ցուցակներում նշված Է Թուրքմենստանի 3,22 միլիոն քաղաքացի: Նա նշել Է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում շարունակում են տվյալներ ստացվել արտասահմանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններից:
Միջազգային դիտորդները հավաստել են, որ ընտրություններն անցել են բացահայտության եւ հրապարակայնության պայմաններում, հայտարարել Է ԿԸՀ-ի ղեկավար Գուլմուրատ Միրադովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: