Արաբական երկրների խորհրդի գլխավոր քարտուղարը բանակցություններ Է վարում Թբիլիսիում
Международные новости Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) գլխավոր քարտուղար Աբդուլատիֆ բին Ռաշիդ ալ Զայանին այցով ժամանել Է Վրաստան, որը կշարունակվի մինչեւ փետրվարի 16-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Այցի ընթացքում ալ Զայանին հանդիպումներ կանցկացնի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի եւ ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ: «Հանդիպումներում քննարկվելու են Վրաստանի եւ ՊԾԱՊՀԽ-ի երկրների միջեւ տարբեր ուղղություններով համագործակցության խորացման հարցերը»,-նշվում Է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը հիմնվել Է 1981 թվականին: Դրա մեջ մտնում Է վեց պետություն՝ Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը եւ Սաուդյան Արաբիան: Դրա գործունեությունը ներառում Է քաղաքականության եւ տնտեսության, պաշտպանության, անվտանգության, տեղեկատվության, մշակույթի, առողջապահության եւ կրթության ոլորտները, հաղորդել Է Sputnik գործակալությունը: