Բրիտանիայի վարչապետը մերժել Է Թրամփի պետական այցը չեղարկելու հանրագիրը
Международные новостиՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մերժել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը չեղարկելու` 1,8 մլն բրիտանացիների ստորագրած հանրագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 14-ին հայտնել Է «Թելեգրաֆ» թերթը:
«Կառավարությունը գտնում Է, որ ԱՄՆ-ի նախագահին պետք Է թույլատրվի պետական այց կատարել: Մենք անհամբերությամբ ենք սպասում նախագահ Թրամփին ողջունելու հնարավորությանը»,-ասված Է հանրագրին կառավարության պատասխանում:
Կառավարությունը հայտարարել Է, որ «ուշադրության Է առնում այն կոշտ դիրքորոշումը, որն ամրագրված Է հանրագրի բազմաթվի ստորագրություններով, բայց բուն հանրագիրը չի պաշտպանում»:
Բրիտանական խորհրդարանը Թրամփի պետական այցի չեղարկման հանրագիրը քննարկելու Է արդեն եկող շաբաթ՝ փետրվարի 20-ին:
Lետական այցով Մեծ Բրիտանիա ժամանելու Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հրավերը Թրամփին փոխանցել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վերջերս Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: