ԿԺԴՀ-ի ղեկավարի եղբորն սպանել են վիետնամցի կին լրտեսները. Telegraph
Международные новостиԿԺԴՀ-ի ղեկավարի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության ետեւում, որն իրականացվել Է Մալայզիայի մայրաքաղաքում, կանգնած են վիետնամցի երկու կանայք, որոնք, ինչպես ենթադրվում Է, գաղտնի գործակալներ են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մալայզիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչը հայտնել Է բրիտանական Telegraph հրատարակությանը:
«Մենք արդեն դիտել ենք տեսախցիկի տեսագրությունը: Արդյունքում՝ մեզ հաջողվել Է ձերբակալել այն տաքսու վարորդին, որը վերցրել Էր սպանությունը կատարած երկու կանանց»,-հայտնել Է ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչը:
Տաքսու վարորդի ցուցմունքների եւ տեսախցիկների գրանցումների հիման վրա ոստիկանությունը կարծում Է, որ կանայք եղել են վիետնամցիներ, հայտնել Է նա:
Ոստիկանության ներկայացուցիչը նաեւ նշել Է, որ այդ կանայք համարվում են գաղտնի գործակալներ, սակայն հրաժարվել Է ենթադրություն անել այն մասին, որ նրանց կարող Էր վարձած լինել ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը՝ սպանվածի եղբայրը, գրում Է հրատարակությունը:
Ոստիկանությունն զբաղվում Է կասկածյալների որոնմամբ, որոնք կարող են դեռեւս գտնվել Մալայզիայում: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ԿԺԴՀ-ի իշխանությունները բարձրաստիճան դիվանագետի են ուղարկել Մալայզիա եւ խնդրել, որ Կիմ Չեն Նամի պաթոլոգոանատոմիական հետազոտություն չանցկացվի: Նրանց պահանջը մերժվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: