Կիմ Չեն Նամի մահվան գործով առաջին ձերբակալություններն են կատարվել Մալայզիայում
Международные новостиՄալայզիայի իշխանությունները մի քանի ձերբակալություններ են կատարել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի խորթ եղբոր՝ 45-ամյա Կիմ Չեն Նամի մահվան կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 15-ին հայտնել Է Malaysia Daily մալայզիական հրատարակությունը:
Նրա տվյալներով՝ ձերբակալվել Է այն տաքսիստը, որը, ինչպես ենթադրվում Է, Քուալա-Լումպուրի օդանավակայան Էր բերել երկու կանանց, որոնք ավելի ուշ հարձակում են կատարել Կիմ Չեն Նամի վրա:
Նաեւ ձերբակալվել Է մի կին. հրատարակությունը նշում Է, որ նա վիետնամցի Է: Ոստիկանությունը շարունակում Է երկրորդ կնոջ եւ չորս տղամարդկանց հետախուզումը:
Սպասվում Է, որ ոստիկանությունն առաջիկա ժամերին հայտարարություն կհրապարակի Կիմ Չեն Նամի մահվան վերաբերյալ: Քուալա-Լումպուրի հիվանդանոցում աշխատանքը շարունակում են դատաբժշկական փորձագետները, բուժհաստատություն են հրավիրվել ԿԺԴՀ-ից դիվանագետներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: