Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը նախագահի իմպիչմենտը կքննի մինչեւ փետրվարի 24-ը
Международные новостиՀարավային Կորեայի Սահմանադրական դատարանը մտադիր Է նախագահ Պակ Կըն Հեի իմպիչմենտի քննությունն ավարտել այս ամսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սեուլից հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը: Նրա տվյալներով՝ դատարանի վերջին նիստը կկայանա փետրվարի 24-ին:
Գործակալությունը մեջբերել Է Սահմանադրական դատարանի նախագահ Լի Չոն Միի խոսքն այն մասին, որ մինչեւ այդ օրը կավարտվեն փաստարկների լսումները եւ շուտով դատավճիռ կկայացվի առն այն, թե իմպիչմենտն ունի արդյոք օրինական հիմքեր:
Պակ Կըն Հեի շուրջ քաղաքական սկանդալ Է ծավալվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհու՝ Չխվե Սուն Սինի ազդեցության մասին: Սկանդալի հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլն իրազեկ Է եղել պետական կառավարման մանրամասնություններին եւ միջամտել Է քաղաքական որոշումների ընդունման ընթացքին: Բացի այդ, նախագահի ընկերուհին ճնշում Է գործադրել մի շարք ընկերությունների վրա, որպեսզի նրանք տասնյակ միլիոնավոր դոլարներ փոխանցեն իր վերահսկողության տակ գտնվող հիմնադրամներին:
Հարավկորեական ընդդիմությունը պնդում Է, որ Պակ Կըն Հեն ներքաշված Է եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ Է եղել տեղի ունեցող իրադարձություններին:
Անցած տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել Է նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնազրկման օգտին, որին մեղադրել են կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ: Այժմ իմպիչմենտը պետք Է հաստատի կամ չեղարկի Սահմանադրական դատարանը: Սպասվում Է, որ այն իր վճիռը կկայացնի մինչեւ մարտի 13-ին: Պակ Կըն Հեի պաշտոնաթողության հաստատման դեպքում վաղաժամկետ նախագահական ընտրությունները կարող են անցկացվել արդեն ապրիլ-մայիսին, հակառակ դեպքում դրանք տեղի կունենան դեկտեմբերին, ինչպես որ ավելի վաղ պլանավորվում Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: