Ստոլտենբերգը ռազմավարական համբերության Է կոչել Ռուսաստանի հետ հարաբերություններում
Международные новостиՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Վրաստանի իրադրության համատեքստում կոչ Է արել «ռազմավարական համբերություն» պահպանել Ռուսաստանի հետ հարաբերություններում:
Այդ մասին նա հայտարարել Է մամուլի ասուլիսում՝ ամփոփելով ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի արդյունքները:
«Այսօր մեզ անհրաժեշտ Է ռազմավարական համբերություն, որը ՆԱՏՕ-ին լավ ծառայություն Է մատուցել սառը պատերազմի տարիներին»,-ասել Է նա:
Պատասխանելով 2008 թվականին Վրաստանի եւ Հարավային Օսիայի հակամարտության հետեւանքների վերաբերյալ հարցին, որը հանգեցրեց Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման, Ստոլտենբերգը կարծիք Է հայտնել, որ «Վրաստանի անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունն ապահովելու լավագույն միջոցը նրան աջակցություն ցուցաբերելն Է արդյունավետ պետական կառույցների եւ անվտանգության համակարգերի զարգացման գործում»: