FT-ին հայտնի Է դարձել, որ Հարվարդը չի ցանկանում զբաղեցնել հրաժարական տված Ֆլինի պաշտոնը
Международные новостиՓոխծովակալ Ռոբերտ Հարվարդը, որի թեկնածությունը քննարկվում Է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնի համար՝ այդ պաշտոնից հեռացած Մայքլ Ֆլինի փոխարեն, Financial Times թերթի երկու աղբյուրների վկայությամբ՝ չի համաձայնում Սպիտակ տանն առաջարկվող աշխատանքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշել Է հրատարակության զրուցակիցներից մեկը, «Հարվարդի մեջ բախվում են պարտքի զգացումն ու իր անարդյունավետության գիտակցումը»: Երկրորդ աղբյուրը հայտնել Է, որ նախագահ Դոնալդ Թրամփը Հարվարդին խնդրել Է մեկ անգամ եւս հանդիպել Սպիտակ տանը, հույս հայտնելով, որ նա մինչ այդ փոխած կլինի իր կարծիքը:
Ռոբերտ Հարվարդն զբաղեցրել Է ԱՄՆ-ի Հատուկ գործողությունների համատեղ հրամանատարության եւ Զինված ուժերի միջտեսակային հրամանատարության փոխհրամանատարի, Կենտրոնական հրամանատարության փոխհրամանատարի պաշտոնները:
Այն մասին, որ Հարվարդը կարող Է նշանակվել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նոր օգնական, հայտնի Է դարձել փետրվարի 15-ին: