Ջոն Քերին ծրագիր կղեկավարի Եյլի համալսարանում
Международные новости ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին հաջորդ ակադեմիական տարում կսկսի կրթական ծրագիր ղեկավարել Եյլի համալսարանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 17-ին այս մասին հայտնել Է Associated Press գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ ծրագիրը նվիրված կլինի գլոբալ հիմնախնդիրների լուծմանը: Քերին կվարի սեմինարներ եւ ուսանողների հետ կքննարկի այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «չկայացած պետությունները, անձնիշխանության մարտահրավերը եւ կլիմայի փոփոխությունը»: Համալսարանի ղեկավարությունում ակնկալում են, որ նոր ծրագիրը կօգնի մշակել նոր քաղաքական մոտեցումներ:
Ջոն Քերին ինքը Եյլի համալսարանի 1966 թվականի շրջանավարտ Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: