Երիտասարդ մնալու բանաձևը սերն է՝ իր բոլոր դրսևորումներով. Մարիամ Դավթյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիամ Դավթյանը, ում հեռուստադիտողը վերջին շրջանում տեսնում է «Հատուկ բաժին» բազմազերիանոց հեռուստաֆիլմում:
-Ինչպես արդեն հայտնի է՝ «Հատուկ բաժինը»-ը կրկին եթերում է: Առաջին հաջող փորձիցհետո, հետաքրքիր է՝ ի՞նչ է սպասվում երկրորդ եթերաշրջանում:
- Երկրորդ եթերաշրջանը, ինչպես և առաջինը, բաղկացած է 8 պատմությունից, բայց դրան զուգահեռ ընթանում է մեկ ուրիշ թեմա, որով և ավարտվեց առաջին եթերաշրջանը` Առնո Ղազարյանի աղջկա առեւանգումը: Երկրորդ եթերաշրջանում երկու պատմությունների զուգահեռ ընթացքը և զարգացումը առավել հետաքրքիր կդիտվի:
-Մարիամ, կարծես թե, Ձեզ այնքան էլ հաճախ չենք տեսնում հեռուստասերիալներում: Ինչո՞վ է դա պայմանավորված՝ առաջարկների պակասի, թե Ձեր սկզբունքների հետ:
- Քանի որ աշխատում եմ նաև թատրոնում եւ վերջին տարիների ընթացքում զբաղվածությունս խիտ էր, բացի այդ էլ զուգահեռ նկարահանվում էի «Հատուկ Բաժին» բազմասերիանոց ֆիլմում, այդ պատճառով էլ հաճախակի չեմ երևացել հեռուստաեթերում: Գուցե կրկնվեմ, բայց նպատակը հաճախ երեւալը չէ... Այնուամենայնիվ, այս պահին համեմատաբար ազատ եմ և սիրով կընդունեմ հետաքրքիր գործնական առաջարկներ:
Շարունակությունը` այստեղ: