Երկար աշխատանքային օրը կարող է բերել մի շարք լուրջ հիվանդությունների
LifestyleԲրիտանացի մի խումբ գիտնականներ մի շարք ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ գերզբաղվածությունն ու երկար աշխատանքային օրը բերում են մի շարք լուրջ հիվանդությունների` անգամ ինֆարկտի:
Մասնագետները փորձարկումներից հետո պարզել են, որ 11 ժամ և ավել աշխատելը բարձրացնում է ինֆարկտի հավանականությունը մինչև 67%: Նրանք իրենց առջև նպատակ են դրել ստիպել մարդկանց փոխել առողջությանը վնասող կյանքի ռիթմը և որ միայն ֆիզկուլտուրան ու ճիշտ սննդակարգերը դեռ բավարար չեն, եթե մարդը չափից դուրս զբաղված է:
Բրիտանացի հայտնի գիտնականի խոսքերով` հետազոտությունները դեռ չեն ավարտվել և շարունակելու են, որպեսզի հստակորեն ապացուցեն, ինչ վտանգ է իրենից ներկայացնում գերծանրաբեռնվածությունը: