Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը համատեղ բիզնեսներ են հիմնում
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է սիրելիին՝ դերասան Դավիթ Աղաջանյանին բիզնեսում օգնելու, որպես երգչուհի՝ առաջիկա ծրագրերի, ինչպես նաեւ «Կայարան» հեռուստասերիալում իր կերպարի զարգացումների մասին:
««DA Jewellery»-ի ստեղծման գաղափարը Դավիթինն էր: Սա իրենից ենթադրում է արծաթյա եւ բնական քարերից պատրաստված զարդեր եւ տղամարդկանց, եւ կանանց համար: Բիզնեսի հետ կապված հարցերում ես չեմ խառնվում, քանի որ Դավիթն անձամբ է լուծում դրանք, բայց փոխարենը իմ աջակցությունն եմ ցույց տալիս կանացի հավաքածուներում»,- նշեց Աննան ու շարունակեց.
«Ի սկզբանե Դավիթը ցանկացավ, որպեսզի կանացի մոդելներով ես զբաղվեմ: Նա շատ է հավանում իմ ճաշակն ու ամբողջովին վստահեց ինձ: Կարծում եմ՝ ճիշտ է, երբ նման պարագայում կանանց զարդերով զբաղվում է կինը, իսկ տղամարդկանց օրինակներով՝ տղամարդը: Այդպիսով կարելի է ստանալ պահանջարկ ունեցող իրեր, որոնք կունենան իրենց հասցեատերերը»:
Շարունակությունը` այստեղ: