«Նորմանդական քառյակը» որոշել է ԱՄՆ-ին չներառել որպես ձևաչափի 5-րդ մասնակցի
Международные новостиԳերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ «նորմանդական քառյակի» ձևաչափը չի ընդլայնվի և չի ներառի հինգերորդ մասնակցին` ԱՄՆ-ի տեսքով:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն` այս մասին գերմանացի քաղաքական գործիչը հայտարարել է Մյունխենում «նորմանդական քառյակի» (Ուկրաինա, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա) ԱԳ նախարարների հանդիպման ավարտին:
«Մենք զրուցել են ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ և հստակ պայմանավորվել են, որ սերտ համագործակցություն կլինի ԱՄՆ-ի հետ: Մենք կարծում ենք, որ գոյություն ունեցող ձևաչափն անհրաժեշտ է պահպանել, և ԱՄՆ դրան համաձայնել է», -ասել է Գաբրիելը:
Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ Մինսկի պայմանավորվածությունների այլընտրանք գոյություն չունի: