SpaceX ընկերությունը Միջազգային տիեզերակայան է ուղարկել Dragon տիեզերանավը
Международные новостиԱմերիկյան SpaceX ընկերությունն արձակել է Dragon տիեզերանավը, որն ուղևորվելու է դեպի Միջազգային տիեզերակայան:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը Falcon 9 հրթիռակիրը` «բեռնատարի» հետ միասին արձակվել է Ֆլորիդա նահանգի կայանից: SpaceX-ն առաջին անգամ հրթիռի արձակում է իրականացրել 39А համալիրից, որն այդ նպատակներով չի օգտագործվել 2011-ից ի վեր:
Dragon տիեզերանավում շուրջ 2.5 տոննա բեռ է գտնվում` սննդամթերք, գիտական ուսումնասիրություններ կատարելու համար անհրաժեշտ նյութեր, ինչպես նաև հակաբիոտիկների նկատմամբ դիմակայուն բակտերիաներ:
Տիեզերանավի արձակումն անվտանգության նկատառումներից ելնելով հետաձգվել էր շաբաթ` մեկնարկից վայրկյաններ առաջ, քանի որ շարժիչի աշխատանքի հետ կապված տեխնիկական անսարքություններ էին հայտնաբերվել: