Բրիտանիա Թրամփի այցը պետք է չեղարկել, նրա գործերը կոշտ եւ ամոթալի են․ Լոնդոնի քաղաքապետ
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը կոշտ եւ ամոթալի է եւ Բրիտանիա պետական այցի հարցում նրան մերժել է պետք։ Այս մասին հայտարարել է Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը, հաղորդում է Evening Standard պարբերականը։
Այսպես է Հանը բնութագրել Թրամփի՝ յոթ երկրների քաղաքացիների ԱՄՆ մուտքն արգելելու որոշումը՝ Եմենի, Իրաքի, Իրանի, Լիբիայի Սոմալիի, Սուդանի եւ Սիրիայի, ինչպես նաեւ փախստականներ ընդունել դադարեցնելը։
Նրա խոսքով՝ ինքը սիրում է Ամերիկան եւ ամերիկացիներին եւ կարեւորում է բրիտանա-ամերիկյան հարաբերությունները։ Բայց երբ ընկերները սխալվում են, նրանց այդ մասին պետք է ասել։