Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին հեռացել է իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնից
Международные новостиԻտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին հրաժարական է ներկայացրել իշխող Դեմոկրատական կուսակցության քարտուղարի պաշտոնից:
Ինչպես տեղեկացնում է NTV-ն, իր որոշման մասին քաղաքական գործիչը հայտարարել է կուսակցության` Հռոմում անցկացվող Ազգային վեհաժողովի ժամանակ: Ռենցին պաշտոնից հեռանում է ներկուսակցական ընդդիմության ճնշման տակ, որը սպառնում է կազմակերպության պառակտմամբ:
«Պառակտում բառը ցավ է պատճառում ինձ, բայց շանտաժն էլ ավելի վատ է: Անթույլատրելի է, որ կուսակցության աշխատանքը դադարեցվի փոքրամասնության բռնապետության պատճառով», - ասել է Մատեո Ռենցին:
Կուսակցության կանոնակարգի համաձայն` քարտուղարի հեռանալուց հետո նոր ղեկավարին կարող են ընտրել հենց նույն օրը, այլապես կուսակցության նոր համագումար հրավիրելու կարիք կառաջանա: