Փարիզում բեն Լադենների բնակարան ներխուժած կողոպտիչներն արժեքավոր բան չեն գտել և ձեռնունայն են հեռացել
Международные новостиՓարիզի ութերորդ շրջանում կողոպտել են բեն Լադենների սաուդյան տոհմին պատկանող բնակարանը, սակայն գողերը ոչ մի արժեքավոր բան չեն գտել կացարանում և ձեռնունայն են հեռացել:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, չարագործները տարածք են ներխուժել շենքի տանիքից: Տանը նրանք չհրկիզվող պահարան են գտել, բացել են այն ապակեգործական սարքի օգնությամբ, սակայն ներսում ոչինչ չեն հայտնաբերել: Ընտանիքի ներկայացուցիչները նշել են, որ բնակարանում արժեքավոր իրեր չեն պահվել:
Աղբյուրը չի հաղորդում, թե տան տերերն ինչ աստիճանի բարեկամություն ունեն ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի հետ: Փարիզի ոստիկանությունը հետաքննություն է սկսել կողոպուտի գործով: