Պայթյուն Բոգոտայի կենտրոնում. Կորրիդան որոշվել է չչեղարկել
Международные новостиԱռավոտյան Բոգոտայի կենտրոնում պայթյուն է որոտացել, գրում է El Tiempo-ն։ Ըստ իշխանությունների՝ 10 ոստիկան եւ 19 քաղաքացիական անձինք են վիրավորվել։ Ըստ երեւույթին, նրանց մեծամասնությունը մոտակայքում գտնվող ռեստորան այցելած օտարերկրացիներ են։
Պայթյունից հետո մայրաքաղաքում քննարկումներ են սկսվել՝ չեղարկե՞լ, թե՞ ոչ սեզոնի վերջին կորրիդան։ Բոգոտայի ոստիկանության ներկայացուցիչ Գուվեր Պենիլյան ասել է, որ որոշվել է այն չչեղարկել։
Վիրավորներին օգնություն է ցուցաբերվում ոստիկանության կենտրոնական հոսպիտալում։ Նրանցից երկուսը կրիտիկական վիճակում են։