Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը հերքել է Թրամփի քարոզարշավում ռուսական հետքի մասին լուրերը
Международные новостиՍպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռեյնս Պրիբուսը հերքել է Դոնալդ Թրամփի քարոզարշավում ռուսական հետքի մասին լուրերը, հաղորդում է Fox News-ը։
«Կարող եմ վստահեցնել ձեզ, ինչպես ինձ են վստահեցրել հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաները, որ այդ լուրերը ոչ միայն խիստ չափազանցված են, դրանք պարզապես սխալ են։ Նրանք հստակ ինձ ցույց տվեցին, որ այդ բոլոր խոսակցություններն անհեթեթություն են»,-հայտարարել է Պրիբուսը։
Նշենք, որ երկու կուսակցությունների կոնգրեսականները դեռեւս պահանջում են այդ հարցով լսումներ կազմակերպել։