Ժնեւում Սիրիայի շուրջ բանակցությունների նախապատրաստական խորհրդակցություններ են սկսվում
Международные новости Սիրիայի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչները կսկսեն ժամանել Ժնեւ, որտեղ փետրվարի 20-ին ՄԱԿ-ի միջնորդությամբ մեկնարկում են կոնսուլտացիաները բանակցությունների հերթական փուլի նախաշեմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պաշտոնապես միջսիրիական բանակցություններն սկսվում են միայն փետրվարի 23-ին, սովորաբար փուլի համար նախատեսվում Է երկու շաբաթ, բայց դրա տեւողությունն ու արդյունավետությունը պարզ կդառնա տեղում: Նախքան բանակցային նստաշրջանը, հակամարտության կողմերի հետ զրույցներ կանցկացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան:
Մինչդեռ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, մինչ այժմ չի պարզվել ընդդիմությունից պատվիրակության հետ կապված իրադրությունը, մասնավորապես այն, թե քանի մարդ Է լինելու դրա կազմում եւ ինչ քվոտա Է ունենալու շարժումներից յուրաքանչյուրը: