Մալայզիան փետրվարի 22-ին կարող է հրապարակել Կիմ Չեն Նամի դիահերձման արդյունքները
Международные новостиՄալայզիայի Քուալա Լումպուրի օդանավակայանում փետրվարի 13-ին մահացած Կիմ Չեն Նամի դիահերձման արդյունքները կարող են հրապարակվել արդեն փետրվարի 22-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մալայզիայի առողջապահության նախարար Սուբրամանիամ Սաթասիվամը:
«Դա դիահերձումն ավարտելու նորմալ ժամանակաշրջան Է»,- ասել Է նա լրագրողներին:
Ինչպես նշվում Է, Մալայզիայի կառավարությունը նաեւ երկու շաբաթ Է տվել Կիմ Չեն Նամի ազգականներին, որպեսզի նրանք ժամանեն երկիր եւ օգնություն ցուցաբերեն հետագա հետաքննություն անցակցնելու գործում, այդ թվում՝ գենետիկական մակարդակով:
Մալայզիայում ԿԺԴՀ-ի դեսպանությունն ավելի վաղ պահանջել Է դիահերձում չանցկացնել առանց իր մասնակցության: Այն նաեւ ձգտում Է հասնել Կիմ Չեն Նամի մարմնի հանձնանը:
Կիմ Չեն Նամի, որը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբայրն Է, մահվան պաշտոնական պատճառը մինչ այժմ չի հրապարակվել: Մալայզիայի ոստիկանությունն ընդգծում Է, որ թունաբանական փորձաքննության արդյունքների ստացման համար կարող Է որոշակի ժամանակ պահանջվել: Այս պահին ոստիկանությունը ձերբակալել Է արդեն չորս մարդու, ներառյալ այն երկու կանանց, որոնք Քուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Նամի վրա հարձակման պահին հայտնվել են տեսահսկման խցիկների օբյեկտիվներում:
Կիմ Չեն Նամի դեմ մահափորձը տեղի Է ունեցել փետրվարի 13-ին Մալայզիայում, որտեղից նա պետք Է մեկներ իր ընտանիքի մոտ՝ Մակաո: Տարբեր վարկածներով՝ Կիմ Չեն Նամին կարող Էին վիրավորել թունավորված ասեղներով, նրա վրա թունավոր հեղուկ շփել կամ դեմքին ինչ-որ նյութով թրջած տամպոն քսել:
Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին Է, որը ծնվել Է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից: Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում Էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն շնորհազրկման Է ենթարկվել 2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո եւ այդ ժամանակվանից ապրում Էր արտասահմանում, մասնավորապես, Չինաստանի Մակաո միջատարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: