Ոչ մեծ ինքնաթիռն ընկել Է Մելբուռնի առեւտրական կենտրոնի շենքի վրա, կան զոհեր
Международные новостиBeechcraft King Air 200 ոչ մեծ տուրբապտուտակավոր ինքնաթիռն աղետի Է ենթարկվել Էսենդոն օդանավակայանից ոչ հեռու, որը գտնվում Է Մելբուռնի արվարձանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինքնաթիռն ընկել Է DFO առեւտրական կենտրոնի շենքի տանիքի վրա եւ պայթել, դրա հետեւանքով շենքում հրդեհ Է բռնկել: Ինչպես հայտնել Է Վիկտորիայի նահանգի ոստիկանության փոխկոմիսար Սթիվեն Լինը, «ինքնաթիռում եղել Է հինգ մարդ, դատելով ըստ ամենայնի՝ նրանք բոլորը զոհվել են»:
Ինքնաթիռը տեղական չարտերային չվերթ Էր կատարում Քինգ կղզի, որը գտնվում Է Վիկտորիայի նահանգի հարավային ափի մոտ: Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ դրա ուղեւորներն ամերիկացի զբոսաշրջիկներ Էին, որոնք կղզի Էին թռչում գոլֆ խաղալու:
DFO առեւտրական կենտրոնն աղետի պահին դեռ փակ Է եղել այցելուների համար: Կենտրոնի աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել:
Փրկարարների տվյալներով՝ ինքնաթիռի օդաչուն կործանումից առաջ տեղեկացրել Է շարժիչների խափանման մասին: Ինչպես հայտնել Է Վիկտորիայի կառավարության ղեկավար Դենիել Էնդրյուսը, ինքնաթիռի այսօրվա կործանումը «նահանգում քաղաքացիական ավիացիայի ամենախոշոր աղետն Է վերջին 30 տարվա ընթացքում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: