Հունաստանը տեղի տվեց վարկատուների ճնշմանը
Международные новостиՀունաստանը վարկատուների ճնշման ներքո գնաց զիջումների. կառավարությունը համաձայնեց իրականացնել մի շարք բարենորոգումներ, բայց դրանք, նախարարների կաբինետի հավաստիացմամբ, չեն ազդի բյուջեի հոդվածների վրա եւ չեն վերաբերի ասկետիզմի քաղաքականությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կառավարությունը մշտապես բոլոր մակարդակներով հավաստիացրել Է, որ չի համաձայնի այն բարենորոգումներին, որոնք նախատեսված չեն օգնության երրորդ ծրագրով, եւ տեղի չի տա ԱՄՀ-ի եւ Գերմանիայի ճնշմանը, բայց բարենորոգումների երկրորդ ամփոփման ձգձգման պատճառով տնտեսության բնագավառում անվստահության աճի համեմատ կաբինետի դիրքորոշումն սկսել Է փոխվել:
Կառավարությունը գնացել Է սկզբունքային զիջումների. համաձայնել Է հաստատել 2018 թվականին օգնության երրորդ ծրագրի ավարտին հաջորդող շրջանի բարենորոգումները եւ աշխատանքի շուկայի բարենորոգումը:
Առանց բարենորոգումների ծրագրի դրական երկրորդ գնահատման, Աթենքը չի կարող ստանալ վարկեր, որոնք անհրաժեշտ են 326 միլիարդ եվրո պարտքի սպասարկման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: