Եվրահանձնաժողովի ղեկավարը Թրամփին համարել է Եվրամիության խնդիրներից մեկը
Международные новостиԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը փետրվարի 21-ին Դոնալդ Թրամփի նախագահությունը համարել Է Եվրամիության խնդիրներից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք արձանագրում ենք, որ պատերազմը Սիրիայում շարունակվում Է: Մենք ունենք Brexit-ի խնդիր: Մենք ունենք Միացյալ Նահանգների նոր նախագահ»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Բելգիայի խորհրդարանում:
Վերջին 100 տարվա ընթացքում ԱՄՆ-ի ամենաարտասովոր քաղաքական գործիչներից մեկը՝ հանրապետական Դոնալդ Թրամփը, Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնն ստանձնել Է հունվարի 20-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: